Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ

Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ
09.11.2016 | 13:32

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել Փենսիլվանիայի նահանգի ընտրություններում՝ ստանալով ևս 20 քվեատուների ձայներ, հայտնում է Associated Press-ը:


Մի շարք ԶԼՄ-ների հաշվարկների համաձայն՝ դա Թրամփին ապահովում է 270 ձայն, որոնք անհրաժեշտ են նախագահի ընտրություններում հաղթելու համար:
Այս պահի դրությամբ՝ Թրամփը նախագահի ընտրություններում առաջատար է քվեատուների 264 ձայնով՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի 215 ձայնի դեմ:


Վերջնական տվյալներով` Դոնալդ Թրամփը հավաքեց 276 ձայն: Դեմոկրատների նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն արդեն զանգահարել ու շնորհավորել է Դոնալդ Թրամփին: Այս պահին Թրամփն ընտանիքի հետ իր շտաբում է և իր ուղերձն է հղում ամերիկացիներին:

Դիտվել է՝ 3112

Մեկնաբանություններ